Անջելինա Ջոլիի հայրը դեմ է հանդես եկել Թրամփի իմփիչմենթին

Մի շարք ամերիկացիների՝ Թրամփին պաշտոնանկ անելու ձգտումը դերասանը պատերազմ է անվանել

Հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել դեմ հանդես գալ նախագահ Դոնալդ Թրափի իմփիչմենթին, հաղորդում է Mediaite-ը։

Մի շարք ամերիկացիների՝ Թրամփին պաշտոնանկ անելու ձգտումը դերասանը պատերազմ է անվանել։

«Դա պատերազմ է ընդդեմ բարձր և ազնիվ մարդու, որը պաշտպանել է մեր երկիրը և կրկին այն անվտանգ ու մեծն դարձրել»,-հայտարարել է Վոյթը։

Նա նշել է, որ Թրամփի կառավարության օրոք քաղաքացիները շատ ավելին են ստացել, քան մեկ այլ առաջնորդի։

«Ճշմարտությունը կհաղթի, և թող Աստված ցույց տա ճշմարտությունը։ Մենք իսկապես որպես ազգ ավելի ուժեղ դարձանք մեր նախագահի շնորհիվ»,-ասել է նա։