Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Extra TV-ի հետ զրույցում հայտնել է, որ իր 11-ամյա երկվորյակները՝ Մաքսը և Էմման, «մեծ ոգևորությամբ» կընդունեն Ալեքս Ռոդրիգեսից երեխա ունենալու փաստը:
«Մենք իսկապես գեղեցիկ ու համերաշխ ընտանիք ենք ստեղծել: Կարծում եմ՝ նրանք շատ կցանկանան քույր կամ եղբայր ունենալ»,- ասել է երգչուհին:
Վերջերս մեկ այլ հարցազրույցի ընթացքում 50-ամյա երգչուհին կրկին հայտնել էր ամերիկացի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսից երեխա ունենալու ցանկության մասին:
«Այո, ցանկանում եմ: Ես անկեղծորեն կարծում եմ, որ Աստված է մեզ միավորել, մենք այնքան նման ենք»,- հայտնել էր երգչուհին և հավելել, որ ինքն ու Ռոդրիգեսը լրացնում են միմյանց։
Ալեքս Ռոդրիգեսը գարնանն ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն, որը Լոպեսն ուրախությամբ էր ընդունել։
Նշենք, որ 44-ամյա բեյսբոլիստը նախորդ ամուսնությունից նույնպես երկու դուստր ունի՝ 14-ամյա Նատաշան և 11-ամյա Էլլան։
0Comments