Gucci-ում հասկացել են Արմինեի գեղեցկությունը, որ մարդիկ հոգնել են հին թրենդներից

Տարիներ շարունակ մարդկանց տվել են գեղեցկության որևէ կրետերիաներ և մարդիկ սկսել են այլ աչքով նայել գեղեցիկին

Լիքը տեղ քոմենթներում տեսա, թե ոնց են որոշ կանայք, ի դեպ մեծ թվով, ի դեպ հիմնականում կանայք փնովում Արմինեի գեղեցկությունը ու ասում, որ Արմինեն գեղեցիկ չի:

Ես ուզում եմ այլ տեսանկյունից հարցը դիտարկեմ, Թրենդը զգալու, պահը տեսնելու, հնարավորությունը օգտագործելու տեսանկյունից:

Եթե նայենք պատմությունը, գեղեցկության կրետերիաները պարբերաբար փոխվել են, ու դա կապված է եղել մի շարք հանգամանքների հետ,օրինակ 18-րդ դարում Արևմտյան Եվրոպայում դիտավորյալ զարգացնում էին Չաղ լինելու թրենդը, դա պայմանավորված էր 2 գործոնի հետ
1 Արտադրության և սպառման մեծացում
2 Սնունդի մասին չմտածող մարդիկ կենտրոնանում են այլ գաղափարների վրա և զարգացնում գիտությունը և այլն:

Տարիներ շարունակ մարդկանց տվել են գեղեցկության որևէ կրետերիաներ և մարդիկ սկսել են այլ աչքով նայել գեղեցիկին, բայց ինչու՞ ո՞վ է ասել թե որն է գեղեցիկը, 18-րդ դարում ներկա գեղեցիկի ստանդարտը կհամարվեր գեղեցիկ՞ իհարկե ոչ:

Մարդիկ չունեն սեփական կարծիք ու սեփական ճաշակ, մարդկանց ճաշակը ձևավորում է գովազդը, իսկ պատկերացրեք որ դուք ազատ եք կարծրատիպերից ու կարողանում եք կռահել թե երբ է սկսում նոր թրենդը , պատկերացրեք ինչ հեշտ ու պրոդուկտիվ կլիներ ապրելը:

Հիմա հարց, Gucci-ում, որտեղ նաև ստեղծել են ներկա Թրենդը, չե՞ն տարբերում գեղեցիկը տգեղի՞ց:

Այ, որ հասկանաք, որ գեղեցիկ ու տգեղ չկա, միգուցե չմնաք թրենդների տակ, իսկ Gucci-ում հասկացել են, որ մարդիկ հոգնել են հին թրենդներից, պետք է նոր բան, նոր, ինչը մարդկանց աչքին անսովոր կլինի, բնականը, ոչ թե արհեստականը:

Ու այստեղ հարց ա ծագում, բնականն է գեղեցիկ, թե՞ արհեստականը: