Տիգրան Ավինյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և մշտապես իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

Ս․թ․ սեպտեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:  Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը։

Չինաստան

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, շնորհավորել է դեսպանին և նշել, որ հայերը և չինացիներն առնչություններ են ունեցել դեռևս վաղ անցյալում, և hայ-չինական բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի քննությունն ու դրանց մշտապես հատուկ է եղել փոխադարձ վստահությունն ու հարգանքը:

Չինաստան

Ավինյանի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է և մշտապես իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Չինաստան

Փոխվարչապետն իր խոսքում նշել է նաև, որ Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և դրա շրջանակներում տարաբնույթ համագործակցության հնարավորությունները և որ Հայաստանը պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրելու բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումն ապահովելու համար: