Նախկին պաշտոնյաները փորձում են օրենքով գողերին օգտագործել իշխանության դեմ պայքարում

Ես խորհուրդ եմ տալիս այդ պայքարի մեջ չմտնել. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով տեղեկությունների մասին հարցին, որ քրեական հեղինակությունները փորձելու են դիմակայել «օրենքով գողերի» մասին նախագծի ընդունմանը, հայտարարեց, թե իր մոտ տպավորություն է, որ նակին կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ փորձում են միջնորդավորված ձևով պայքար տանել իշխանությունների դեմ` օգտագործելով այլ շրջանակների. «Ես խորհուրդ եմ տալիս այդ պայքարի մեջ չմտնել»: