Մարդ էլ էսքան քինախնդիր, պարզունակ, դիվանագիտությունից, պետությունից և միջազգային շփումներից անհասկացող լինի․ նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Նստած ՄԱԿ-ի գագաթնաժողովում Նիկոլի ելույթն եմ լսում, հա, ցայսօր չէի լսել, կախեք ինձ, լսեցի, լսեցի եւ ուզում էի մի բան գրել, բայց՝ ավաղ, միտքը , որ հայտնվում էր, սա էր՝ «տարած-հետ բերածը», հա, այդ տպավորությունն ունեցա։ Այո, գնաց Նիկոլը Նահանգներ , ահագին գումար ծախսեց ՀՀ հպարտ քաղաքացիների վճարած հարկերով գոյացած բյուջեից, ֆռաց-ֆռֆռաց եւ ետ եկավ ձեռնունայն եւ դատարկ, ոչ Թրամփը նրան ասաց բարեւ ու մնաս բարով, ոչ էլ մի լուրջ զրույց ու հանդիպում ունեցավ։
Իսկ ելույթի ժամանակ ՄԱԿ-ում, ամուսնու, Աննան մազերն էր հարդարում ՝ սյու-սյու․․․
Հ․Գ․ Ավելի լուրջ չեմ գրելու, որովհետեւ Նիկոլը Հայաստանի առաջին ղեկավարն է, ում ելույթի ժամանակ ես ամաչում էի եւ վրդովվում, մարդ էլ էսքան քինախնդիր, պարզունակ, դիվանագիտությունից, պետությունից եւ միջազգային շփումներից անհասկացող լինի․․․»։