«ՌԴ-ն ԱՄՆ-ի համար անակնկալ է պատրաստում` ռուսական պատվիրակության անդամներին վիզա չտրամադրելու համար». Լավրով

Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի թույլտվություն չէր տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ռուսական պատվիրակության 10 անդամների

ՌԴ-ն արդեն պատրաստում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ՌԴ պատվիրակության անդամների մի մասին ԱՄՆ մուտքի թույլտվություն չտրամադրելու պատասխանը, գրում է ТАСС գործակալությունը` հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Պատասխան կլինի… Մենք քայլեր կձեռնարկենք: Մի´ զրկեք մեզ անակնկալ մատուցելու հնարավորությունից»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի թույլտվություն չէր տրամադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ռուսական պատվիրակության 10 անդամների, որոնց թվում էր նաև ՌԴ դաշնային խորհրդի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոսաչյովը: