Աննա Դովլաթյանը՝ կարճ, ոճային շրջազգեստով

Նա լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել են դերասանուհու գեղեցկությունը
Աննա Դովլաթյան

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը կարողանում է միշտ ոճային կերպաներ ընտրել։ Այս անգամ եւս նա ներկայացել է հետաքրքիր հագուստով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին կարճ շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Աննան կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարներով՝ պայուսակ, արեւային ակնոց եւ լայնեզր գլխարկ։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել են դերասանուհու գեղեցկությունը, իսկ նրանցից մեկը գրել է. «Տիկնիկ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ, կարճ ու ոճային զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Աննան առանց շպարի էր, կերպարն ամբողջացնում էին գոտին եւ ոսկեգույն ականջօղերը։ Հրարապարկմանը կից նա մեկնաբանություն չէր թողել։