Փարիզում փակել են այն փողոցը, որտեղ ապրում էր Ժակ Շիրակը

Իրավապահները ստուգում են անցորդների փաստաթղթերը՝ ներս թողնելով միայն հարակից տների բնակիչներին և լրագրողներին

Ֆրանսիայի մայրաքաղաքի VI շրջանում գտնվող Տուրնոն փողոցը (rue de Tournon), որտեղ ապրել է այսօր կյանքից հեռացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, նրա մահվան լուրից հետո փակվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:

Փողոցում մի քանի շարքով տեղադրվել են մետաղական արգելապատնեշներ, որոնց հարևանությամբ էլ հերթապահություն են իրականացնում ոստիկանական ջոկատները: 

Իրավապահները ստուգում են անցորդների փաստաթղթերը՝ ներս թողնելով միայն հարակից տների բնակիչներին և լրագրողներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այսօր կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Նա 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին կդառնար 87 տարեկան: 

Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:

 

Мировые РИА Новости@RIA_Worldnews

Улица, на которой жил умерший в четверг экс-президент Франции Жак перегорожена: на неё пускают лишь жильцов окрестных домов. Для журналистов выделили площадку напротив подъезда бывшего главы государства.

Embedded video

Twitter Ads info and privacy

See Мировые РИА Новости's other Tweets