Քայլի Ջենները հոսպիտալացվել է

Ջեններին առաջնակարգ բուժօգնություն է ցուցաբերվում, սակայն ստույգ ախտորոշումը դեռևս հայտնի չէ

Ամերիկացի մոդել Քայլի Ջեններն շտապ հոսպիտալացվել է Լոս Անջելեսում: Այդ մասին հայտնել է TMZ-ն՝ վկայակոչելով մի աղբյուր:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, մոդելը հիվանդանոց է ընկել գրիպի ախտանշաններով: Նրա մոտ նկատվում են սրտխառնոց և գլխապտույտ:

Նշվում է, որ Ջեններին առաջնակարգ բուժօգնություն է ցուցաբերվում, սակայն ստույգ ախտորոշումը դեռևս հայտնի չէ, հաղորդել է Life-ը: