Վայոց ձորի մարզպետը հստակ նշել է իր հրաժարականի պատճառները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ խոսել է Տրդատ Սարգսյանի հետ:
Պապիկյանի խոսքերով, Սարգսյանը նպատակահարմար չի համարել փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ կապված իրավիճակի պայմաններում հետագա պաշտոնավարումը` անկախ նրանից, թե հետագայում քննությունն ինչ է պարզելու ու ինչ արդյունք է լինելու. «Հիմա մեր սպայի կյանքը շատ կարևոր է: Պետության մեջ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ»:
Այս պահին որոշում չկա, թե ով է փոխարինելու Սարգսյանին: Երբ Սարգսյանը զորավարժությունից հետո լքի պաշտոնը, թափուր տեղ լինի, համապատասխան որոշումը կկայացնի:
0Comments