Արա Մխիթարյանի վիճակը շատ ծանր է. Ալեն Սիմոնյան

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր էջում գրում է.

«Այցելեցի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Վիճակը շատ ծանր է: Տեղի ունեցած դեպքը չունի արդարացում, բռնությունը չունի տեղ Հայաստանում, իսկ հայ սպայի նկատմամբ բռնությունն աններելի է:

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Աստված օգնական փոխգնդապետ Արա Մխիթարյանին»: