Գալուստ Սահակյանն այն մասին` թե երբ է վերջին անգամ տեսել Հայկ Հարությունյանին

Սահակյանը նշեց, որ մտերիմ ընկերներ են եղել, ամեն ինչի մասին էլ կարող էին խոսել, այդ թվում նաև քաղաքականության

Վերջին անգամ ամիսներ առաջ ենք հանդիպել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ով մասնակցում է Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը:

Հարցին, թե ինչ թեմաներով էին զրուցում նախկին ոստիկանապետի հետ, Սահակյանը նշեց, որ մտերիմ ընկերներ են եղել, ամեն ինչի մասին էլ կարող էին խոսել, այդ թվում նաև քաղաքականության:

Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվեց սեպտեմբերի 24-ին: