Զոի Կրավիցը թափանցիկ զգեստ է ընտրել ու «մոռացել» ներքնազգեստ կրել

Դերասանուհին մասնակցել է Saint Laurent-ի ցուցադրությանը

30-ամյա Զոի Կրավիցն առաջին անգամ հանրությանն է ներկայացել կնոջ կարգավիճակում եւ այդ առիթով ազդեցիկ կերպար է ընտրել։ Դերասանուհին մասնակցել է Saint Laurent-ի ցուցադրությանը, որն անց է կացվել Փարիզում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում։

Նորաձեւ հայտնիների մի մասը նախընտրում է թափանցիկ զգեստների հետ կրծկալ չկրել, սակայն Զոին ավելի հեռուն է գնացել։ Երաժիշտ Լեննի Կրավիցի դուստրը միջոցառմանը մասնակցել է կարճ, ժանեկավոր զգեստով եւ անդրավարտիք չի կրել։

Ցուցադրությանը Զոիին ուղեկցում էր ամուսինը՝ դերասան Կարլ Գլուսմանը։ Նա եւս ամբողջությամբ սեւ հագուստ է կրել՝ կերպարն ամբողջացնելով կաշվե բաճկոնով։ Զույգը մեղմ գրկախառնվել է լուսանկարվելիս։

Աղբյուրը՝ Graziamagazine