Սպասվում է ջերմ, առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 26-27-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Հանրապետության տարածում սեպտեմբերի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ:

Սեպտեմբերի 26-27-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երեւանում սեպտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+26,

Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29,

Արարատում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +28+30,

Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23,

Արցախի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +25+30,

Արցախի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+24: