Ինչ է նշանակում «B-Team» եզրույթը

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանագետ Ահարոն Վարդանյան իր էջում գրում է.

«Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այն եզակի դիվանագետներից է, որն ունի, այսպես ասած, սեփական, իր կողմից ներմուծված եզրաբանություն և բավական ակտիվ կերպով օգտագործում է այն։

Այդ եզրույթներից է «B-Team»-ը։

«B-Team» ասելով՝ Մ․ Ջ․- Զարիֆն ի նկատի ունի B տառով տառով սկսվող այն քաղաքական գործիչներին, որոնք հանդես են գալիս Իրանի դեմ, մասնավորապես ԱՄՆ Նախագահի արդեն նախկին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բեն Սալմանը և ԱՄԷ թագաժառանգ Բեն Զայեդը։

Նա այս եզրույթն ակտիվորեն օգտագործում ինչպես «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կատարած գրառումներում, այնպես էլ հարցազրույցներում, հոդվածներում և ելույթներում։

Ճիշտ է, ներկայումս Ջ․ Բոլթոնը դուրս է մնացել «B-Team»-ից, բայց դրանից ո՛չ Ջ․ Զարիֆի եզրաբանությունն է փոխվել, ո՛չ "B-Team"-ը, ո՛չ էլ այս խմբի հակաիրանական հռետորաբանությունն ու գործողությունները»։