Նիկո՛լ ջան, ախպոր պես, կոչ մի արա սփյուռքահայերին տներ առնել Հայաստանում

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկո՛լ ջան, ախպոր պես, կոչ մի արա սփյուռքահայերին տներ առնել Հայաստանում, եթե նրանք չեն պլանավորում այստեղ ապրել:

Դա ոչ միայն նրանց համար է անիմաստ, այլ նաև գներն են բարձրացնում, և տեղացիների համար տուն ունենալու առանց այդ էլ անհասանելի ցանկությունը դարձնում անիրական:

Սփյուռքահա՛յ ջան, կա՛մ արի ստեղ ապրի, կա՛մ ախպերական տուն մի առ, էլի: Հիմա Airbnb Հայաստանում շատ լավ աշխատում է, օրը 50 դոլարով թույն տներ կան վարձով կենտրոնում: Մեկ է տարին մեկ էլ չեք գալիս, լրիվ անիմաստ ներդրում է ախր:

Ով տուն է ծախում` կներեք:

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից