«ԱԺ մոնիտորինգն» ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:
Ըստ այդ արդյունքերի՝ 7-րդ գումարման ԱԺ 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքների 44%-ը (63) ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում:
132 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 22-ը կամ պատգամավորների ընդհանուր թվի մոտավորապես 15 տոկոսը. նախորդ գումարման ընթացքում լուռ պատգամավորները կազմում էին խորհրդարանի գրեթե կեսը:
Ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի, որտեղ կար 12 դոլարային միլիոնատեր, 7-րդ գումարման ԱԺ-ում դոլարային միլիոնատեր պատգամավորները 2-ն են, երկուսն էլ ԲՀԿ-ից:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ կազմում է 99 մլրդ դրամ կամ ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97%-ը։
Աղբյուրը՝ News.am
0Comments