Հրշեջները մարել են Շահումյան գյուղի գազալցակայանում բռնկված հրդեհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում
Հրշեջ-փրկարարները մարել են գազալցակայանում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 13:34-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 15:04-ին: Ամբողջությամբ այրվել են «Volkswagen», «ԶԻԼ-130» մակնիշների ավտոմեքենաները և «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարում՝ 120 հակ անասնակեր: