Քրիս Բրաունը մեկնաբանել է Ռիհաննայի լուսանկարը, որում նա ներքանագզեստով է եւ զայրացրել երկրպագուներին

Ուզում եմ այդ լամպը լինել

Երգչուհի Ռիհաննայի եւ հիփ-հոփ կատարող Քրիս Բրաունի միջեւ անհաջող սիրո պատմությունը կարող է նոր ուժով բռնկվել։ Երգիչն Instagram-ում մեկնաբանել է նախկին սիրելիի՝ Ռիհաննայի կիսամերկ լուսանկարը, ինչը քննադատության ալիք է բարձրացրել երգչուհու երկրպագուների շրջանում։

Картинки по запросу избиение рианны

Երկրպագուները չեն մոռացել՝ ինչպես է 2009թ.-ին Բրաունը դաժանորեն ծեծի ենթարկել սիրելիին եւ փորձել այն ավարտել խեղդելով, սակայն, բարեբախտար, սկսածն ավարտին չի հասցրել։ Ռեփերի բախտն այդ ժամանակ բերել է. նա հինգ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։

«Ուզում եմ այդ լամպը լինել»,- մեկնաբանություններում գրել է Բրաունը՝ նկատի ունենալով լամպը, որը դրված է արտիստի կողքին։ Նրա մեկնաբանության տակ ավելի քան 19 հազար պատասխան է հայտնվել, որոնց մեծ մասը Ռիհաննայի երկրպագուների զայրալից խոսքերն են նրա հասցեին։ Մասնավորապես, Բրաունին կոչ են արել դադարել ոտնձգել երգչուհու նկատմամբ, ջնջել հաշիվն ու «փակել բերանը»։

Картинки по запросу chris brown giphy rihanna

Լուսանկարները՝ Getty Images, Instagram