Բրիտանիայի Գերագույն դատարանը դատական գործ է հարուցել. Բորիս Ջոնսոնը կարող է շուտով պաշտոնանկ լինել

Դատավորների պալատն այս որոշումը համարել է անօրինական

Բրիտանիայի Գերագույն դատարանը յուրօրինակ, պատմական որոշում է կայացրել՝ փաստացի վարչապետ Բորիս Ջոնսոնին մեղավոր ճանաչելով լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ դատավորների պալատի, նա ապօրինի կերպով երկար ընդմիջման է ուղարկել խորհրդարանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գերագույն դատարանը՝ Բրիտանիայի սահմանադրական դատարանը, երեքշաբթի օրը որոշում է կայացրել դատական գործ հարուցելու մասին՝ վարչապետի կողմից խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ն ընդմիջման ուղարկելու համար:

Դատավորների պալատն այս որոշումը համարել է անօրինական: Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Հեյլն ասել է, որ կառավարությունը չի ներկայացրել որևէ խելամիտ հիմնավորում, թե ինչու խորհրդարանը պետք է ընդմիջման գնա brexit-ից առաջ։

Հետևաբար, բոլոր 11 դատավորներ միաձայն որոշել են, որ ընդմիջումն անօրինական է և այն անվավեր են ճանաչել:

Նման որոշումից հետո Ջոնսոնի հակառակորդները՝ և՛ ընդդիմադիր կուսակցությունները, և՛ վարչապետի կուսակցության անդամները, անխուսափելիորեն և շատ համառորեն կպահանջեն նրա հրաժարականը: