Չրերով դիետա

Ցանկության դեպքում կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել

Տվյալ սննդակարգն առաջարկում է սնվել բացառապես չրերով եւ ընկույզներով եւ, չնայած սննդարարությանը եւ ոչ այնքան ցածր կալորիականությանը, շատ արդյունավետ է: Սննդակարգին դիմանալը հեշտ է, որովհետեւ թույլատրվում է ժամը մեկ թեթեւակի ուտել: Եվ քանի որ կարելի է ցանկացած չիր եւ ընկույզ ընդունել, սնունդը չի հոգնեցնում իր միօրինակությամբ եւ միանմանությամբ: 

Ընկույզը եւ չրերը արժեքավոր սննդային նյութերի իսկական գանձ են:  Շատ վիտամիններ եւ միկրոտարրեր, բջջանյութ, պեկտին, ճարպային թթուներ, շաքար, սպիտակուցներ եւ ածխաջրեր. ընկույզի եւ չրերի համադրությունը օրգանիզմն ապահովում է գործնականում այն ամենով, ինչ անհրաժեշտ է:  Չրերի կալորիականությունը 100 գ-ին 250-300 կկալ է կազմում, իսկ ընկույզինը` միջինը  450 կկալ:

Այսպես, այդ սննդակարգին նախապատրաստվելու համար չրերի եւ ընկույզի հարյուր գրամանոց տոպրակների պաշար ունեցեք. կանանց համար` հինգ, տղամարդկանց համար` յոթ: Սննդակարգը նախատեսված է 3-5 օրվա համար, այդ պատճառով օրական նորման բազմապատկեք 3-5-ով: Յուրաքանչյուր խառնուրդի համար անհրաժեշտ է առնվազն 3 տեսակի չիր եւ  2 տեսակի ընկույզ: Օրվա համար նախատեսված մթերքները կարելի է բաժանել ընդունումների ցանկալի քանակի:  

Ընկույզները պետք է չորացված լինեն, առանց շաքարի, ցանկալի է` առանց աղի: Չոր մրգերի հետ կարելի է թեյ կամ սուրճ խմել առանց շաքարի եւ կաթի: Ցանկության դեպքում կարելի է շաքարի փոխարինիչ ավելացնել: Օրական թույլատրվում է  100 մլ չոր գինի խմել կամ 250 մլ գարեջուր: