Գիտնականները քաղցկեղի դեմ ունիվերսալ միջոց են հայտնաբերել

Մանոսախարիդը ունակ է արգելափակել ածխաջրերի ներթափանցումը չարորակ բջիջների մեջ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մանոսախարիդները գլյուկոզայի փոխարինող միջոցներից են, որոնք կարող են դանդաղեցնել չարորակ ուռուցքների աճը և ուժեղացնել քիմիաթերապիայի արդյունքը, գրում է EurekAlert:-ը:

Այս եզրահանգմանն են եկել Բրիտանիայի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները:

Հետազոտության ընթացքում մանոսախարիդը տվել են մկներին, որոնք ունեն ենթաստամոքսային գեղձի, մաշկի և թոքերի ուռուցք:

Պարզվել է, որ շաքարի այդ տեսակը դանդաղեցնում է ուռուցքի աճը և չի առաջացնում կողմնակի ազդեցություն:

Բացի դրանից՝ մանոսախարիդի օգտագործման ժամանակ հակաուռուցքային դեղամիջոցները սկսել են ոչնչացնել ոչ թե  10–15%, այլ 30-50%  ուռուցքային բջիջներ:

Գիտնականները հայտնաբերել են, որ մանոսախարիդը ունակ է արգելափակել ածխաջրերի ներթափանցումը չարորակ բջիջների մեջ, ինչը նպաստում էր դրանց աճին:

Դրա հետ մեկտեղ մանոսախարիդը չի խանգարում առողջ հյուսվածքների՝ գլյուկոզա ընդունելու ունակությանը:

Մանոսախարիդի ազդեցությունը նաև փորձարկել են լեյկեմիայի, օստեոսարկոմայի, ձվարանների և աղիների ուռուցքի բջիջների վրա:

Որոշ բջիջներ արձագանքել են մանոսախարիդի վրա, իսկ որոշները շարունակել են կիսվել և մեծանալ: Այժմ գիտնականները պետք է պարզեն՝ մանոսախարիդները մարդու օրգանիզմի վրա նույն ազդեցությունը կունենան, թե՞ ոչ: