ԱՄՆ դեսպանատունը մտահոգ է Նիկոլ Փաշինյանի համար

Հարցումների արդյունքում պարզվել է, որ երբեմնի մեծ հեղինակություն ունեցող վարչապետն այսօր հանրության հիսուն տոկոսի համակրանքին էլ չի ձգում

hayeli.am-ի տեղեկություններով ԱՄՆ դեսպանատունը ներքին սոցհարցում է իրականացրել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ստուգելու նպատակով եւ կանգնել է փաստի առաջ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ երբեմնի մեծ հեղինակություն ունեցող վարչապետն այսօր հանրության հիսուն տոկոսի համակրանքին էլ չի ձգում: Մարզերում նրա օգտին պատկերը եղել է 30-32 տոկոս, իսկ Երեւանում՝ 25-27, փաստը մտահոգել է ԱՄՆ դեսպանությանը: