Բժիշկները ցույց են տվել, թե ինչի են վերածվել ուսանողի թոքերը երկու տարի շարունակ վեյփ ծխելուց հետո

Այժմ, 19-ը տարեկանում, Էնթոնին 60-ամյա տղամարդու թոքեր ունի, որն օրական երկու տուփ ծխախոտ է ծխում»,- ասել է Քիեթ Մայոն

Միացյալ Նահանգների Էրի քաղաքից 19-ամյա Էնթոնի Մայոն անցած շաբաթ ծանր հիվանդացել է: Նա հազիվ է շնչել և երբ դիմել է բժշկի, պարզվել է, որ նրա հիվանդության պատճառը թոքերում կուտակված վեյփի յուղն է:

Երիտասարդի հայրը՝ Քիետ Մայոն, ասել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Էնթոնին անընդհատ վեյփ է ծխել: Նա հասցրել է վեյփի համար նախատեսված բազմաթիվ հավելումներով յուղեր փորձել. բույրերը մեկը մյուսից ավելի լավը՝ ազնվամորու, քաղցր բամբակի, դարչինով տոստի և այլն: Եվ հիմա այդ ամենը կուտակվել է տղայի թոքերում՝ դժվարացնելով նրա շնչառությունը:

«Այժմ, 19-ը տարեկանում, Էնթոնին 60-ամյա տղամարդու թոքեր ունի, որն օրական երկու տուփ ծխախոտ է ծխում»,- ասել է Քիեթ Մայոն:

Էնթոնիին առաջին անգամ հիվանդանոց են տեղափոխել սեպտեմբերի 8-ին, երբ նրա մոտ անհանգստացնող հազ է սկսվել: Այնուհետև բժիշկները նրան հակաբիոտիկներ են նշանակել՝ մտածելով, որ նրա մոտ բրոնխիտ է սկսվել: Բայց նրա առողջական վիճակը միայն վատթարացել է: Բժիշկների մի քանի այցերից հետո, որից հետո երիտասարդի վիճակը միայն վատթարացել է, սեպտեմբերի 15-ին նա հայտնվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, գրում է Metro US-ը:

Էնթոնիի թոքերում հայտնված վեյփի յուղը բժիշկները համեմատել են սառած բետոնի հետ: Այժմ բժիշկները փորձում են այն կրկին «հալեցնեն» և հեռացնեն երիտասարդի օրգանիզմից: Բայց նրանք նախազգուշացրել են, որ թոքերին լուրջ վնաս է հասցվել, որից հետո վերականգնվելը շատ դժվար կլինի:

Фото © Facebook / Michael Gallagher