Ինչպես են վերաբերվում Խաչատուրյան քույրերի արարքին ՌԴ-ում

Քույրերի արարքն արդարացնողների հետ համամիտ չէ տղամարդկանց՝ 31, իսկ կանանց՝ 28 տոկոսը

«Լևադա կենտրոնը» սոցիալական հարցում է անցկացրել, որը վերաբերում է ընտանեկան բռնությանը: Հարցման մասնակիցներին, ի թիվս այլ հարցերի, հարց է ուղղվել իրենց հորը՝ Միխայիլին, սպանած «Խաչատուրյան քույրերի» գործի մասին:

Հարցումը ցույց է տվել՝ Խաչատուրյան քույրերի արարքն արդարացողների հետ համամիտ է հարցվածների 41 տոկոսը, համամիտ չէ՝ 29 տոկոսը, իսկ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Քույրերի արարքն արդարացնողների հետ համամիտ չէ տղամարդկանց՝ 31, իսկ կանանց՝ 28 տոկոսը: