Disney-ը կվերաթողարկի «Die Hard»-ը. ո՞վ կմարմնավորի Ջոն Մաքլեյնին

Ֆիլմը կլինի պրիքվել, որի գործողությունները, ենթադրաբար, տեղի կունենան առաջին ֆիլմի սկզբից առաջ

Disney ստուդիան, որը բազմաթիվ հանրահայտ ֆիլմերի ռեմեյքներ է պատրաստում, Fox-ի ձեռքբերումից հետո որոշել է վերափոխել ոչ միայն դասական հեքիաթային սյուժեները, այլև այլ ժանրերի ֆիլմեր: Հերթականը «Die Hard»-ն է, հայտնում է We Got This Capped-ը:

Լուրերի համաձայն, արդեն հայտնի է Ջոն Մաքլեյնի դերի թեկնածուն: Վերաթողարկված տարբերակում գլխավոր հերոսին կարող է մարմնավորել Դիլան Օ’Բրայանը («The Maze Runner», «Teen Wolf»):

Պաշտոնապես քասթինգ չի հայտարարվել: Ֆիլմը կլինի պրիքվել, որի գործողությունները, ենթադրաբար, տեղի կունենան առաջին ֆիլմի սկզբից առաջ: Գլխավոր հերոսը կլինի երիտասարդ Ջոն Մաքլեյնը (ֆրանշիզայի բնօրինակում՝ Բրյուս Ուիլիսը):

Ավելի վաղ հայտնի են դարձել լեգենդար «Die Hard» սերիալի վեցերորդ ֆիլմի մանրամասները: Ֆիլմի պաշտոնական անվանումը «Մաքլեյն» է՝ գլխավոր հերոսի անունով: Ֆիլմի թողարկման ժամկետները դեռ նշված չեն, սցենարի մանրամասները նույնպես հայտնի չեն: