Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյանը մեկնարկում է 1/4 եզրափակիչում, բոլոր զույգերը

Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում, Արոնյանի մրցակիցը կլինի Սյոնգի եւ Ռաջաբովի դիմակայության հաղթողը

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 23-ին մեկնարկում է քառորդ եզրափակիչը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2758) առաջին պարտիան կանցկացնի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2774) հետ։

Մյուս երեք զույգերում կմրցեն ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն (2759) ու չինացի Դին Լիրենը (2811), ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն (2732) ու չինացի Յանջի Յուն (2763), ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգն (2707) ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2758)։

Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում, Արոնյանի մրցակիցը կլինի Սյոնգի եւ Ռաջաբովի դիմակայության հաղթողը։