Գիտնականներն ինֆարկտներից ու ինսուլտներից պաշտպանվելու դյուրին միջոց են նշել

Մի խումբ հետազոտողներ մանրակրկիտ վերլուծել են այն կենսակերպը, որ վարել են պացիենտները՝ հաշվի առնելով նաեւ լրացուցիչ գործոնները՝ սեռը, տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ժառանգական նախատրամադրվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ

Շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ ցերեկային ոչ տեւական քունը ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը նվազեցնում է գրեթե կիչով չափ: Գիտնականների այս եզրակացությունները հրապարակված են Heart (British Medicine Journals) հանդեսում։

Լոզանի համալսարանից մի խումբ հետազոտողներ ութ տարվա ընթացքում հսկողություն են իրականարել 35-ից մինչեւ 75 տարեկան 3262 պացիենտի նկատմամբ: Դիտարկումների սկսվելու պահին նրանցից ոչ մեկը սրտի հետ կապված խնդիր չի ունեցել, սակայն հետագա տարիներին փորձի մասնակիցների մոտ սկսել են ախտորոշել սիրտ-անոթային հիվանդություններ, որոնք այդ թվում հանգեցրել են մահվան:

Գիտնականները մանրակրկիտ վերլուծել են այն կենսակերպը, որ վարել են պացիենտները՝ հաշվի առնելով նաեւ լրացուցիչ գործոնները՝ սեռը, տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, ժառանգական նախատրամադրվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ եւ վնասակար սովորությունները:

Պարզվել է, որ դիտարկվող այն անձանց մոտ, որոնք շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ ոչ երկար ժամանակ քնել են ցերեկը, ինֆարկտներ ու ինսուլտներ 48 տոկոսով քիչ են ախտորոշվել: Ընդ որում՝ խոսքը հենց կարճատեւ՝ մոտավորապես 30 րոպե տեւողությամբ քնի մասին է: Հաճախակի եւ երկարատեւ ցերեկային քունը, ընդհակառակը, վկայում է առողջության հետ կապված խնդիրների մասին, նշել են գիտնականները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: