Երեւան-Սեւան ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել բաժանարար արգելապատնեշներին

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը

Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան 33-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Ս.)  դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշներին. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: