Օրական առավելագույնը որքա՞ն բնական հյութ է կարելի ըմպել

Բժիշկները խորհուրդ են տալիս բնական հյութերն ըմպել միայն օրվա առաջին կեսին

Բժիշկները հայտարարել են, որ մարդը կարող է օրական 200-300 մլ բնական հյութը ըմպել՝ միևնույն ժամանակ չվնասելով օրգանիզմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Այդ հյութը պետք է լինի թարմ ու շատ կարճ ժամանակ առաջ պատրաստած: Նշվում է, որ առևտրի կենտրոններում վաճառվող հյութերը հիմնականում վերամշակված են և հավելումներ են պարունակում: Թեև Դրանցում վնասակար նյութեր չկան, սակայն, շաքարի պարունակությունը 10-12 % է, ինչը կարող է վատ հետևանքների հանգեցնել՝ վտանգելով միջին գիրության և շատ գեր մարդկանց առողջությունը. հնարավոր է նաև քաշի ավելացում:

Բացի դրանից, նման հյութերում նաև մեծ քանակությամբ ֆրուկտոզա կա, ինչը կարող է լյարդի ճարպակալման պատճառ դառնալ:

Բժիշկները խորհուրդ են տալիս բնական հյութերն ըմպել միայն օրվա առաջին կեսին:

Հատուկ նշվում է նաև, որ գրեյպֆրուտի հյութը չի կարելի օգտագործել հակաբիոտիկ ու հակասնկային միջոցների հետ համատեղ: