Թուրքական պա՞ր, զգեստներով տղամարդի՞կ, ու հենց անկախության օրվան նվիրված տոնի՞ն․ Տղե՛րք, դուք լո՞ւրջ եք

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի անկախության օրվան նվիրված տոնին թուրքական պա՞ր։

Տղե՛րք, դուք լո՞ւրջ եք...

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի նախօրեին մենք կորցրեցինք մեր անկախությունը։ Քանզի պետություն, որտեղ չի գործում Սահմանադրությունը, այն չի կարող լինել պետություն։ Եվ ուրեմն, մենք չունենք պետություն...

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

 

Թեմայի կապակցությամբ 168․am-ը գրում է․

ՀՀ իշխանական և հոգևոր  վերնախավը Գյումրու Սեւ բերդ ամրոցում մասնակցեցին Անկախության 28-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Միջոցառման  ժամանակ բեմում հայտնվեցին զգեստներով տղամարդիկ:

Ո՞ւմ մտահղացումն էր սա, ինչո՞ւ էին այդ տղամարդիկ զգեստներով. Ամենատարբեր մեկնաբանություններ հնչեցին տարբեր շրջանակներում՝անգամ տողատակում տեսան Ստամբուլյան կոնվենցիային ադապտացնելու փորձեր:

Մինչ շատերին զայրացրել էր փաստը՝ մի քանիսը պնդում էին, թե կազմակերպիչները բացատրել են, որ այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին: Հետաքրքիր է՝ ի՞նչ դարբինների են խորհրդանշում այդ տղաները, և ինչո՞ւ են գոգնոցները դարձել զգեստներ: