Անձնական ինքնաթիռներով հյուրեր են ժամանել Գյումրի` Անկախության 28-ամյակի միջոցառումներին մասնակցելու

Հրաշալի քաղաք ունեք, չենք ափսոսում, որ ինքնաթիռներով եկել ենք այս տոնը ձեզ հետ միասին նշելու համար

Այսօր Անկախության 28-ամյակին նվիրված 10 հազարից ավելի հյուրերի է սպասում Գյումրին: Դեռ երեկվանից քաղաքը դիմավորում է արտերկրից, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարդկանց:

«Ռուսաստանի տարբեր քաղաքներից ենք, ընկերներ ենք ու երեկ երեկոյան ենք Գյումրի ժամանել մեր ինքմաթիռներով։ Հրաշալի քաղաք ունեք, չենք ափսոսում, որ ինքնաթիռներով եկել ենք այս տոնը ձեզ հետ միասին նշելու համար»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոչիից ժամանած հյուրերից մեկը։

Ոմանք իրենց անձնական ինքնաթիռներով ընկերների և բարեկամներով հետ են եկել` մասնակցելու տոնակատարություններին: Հրապարակներում և զբոսայգիներում տեղադրվել են բեմեր, որտեղ հնչում է տարբեր ժանրի ու նախասիրության երաժշտություն, Հայաստանի մարզերը ներկայացել են իրենց տաղավարներով:

shantnews.am