Բժիշկները խոսել են զուգարանում սմարթֆոնի օգտագործման վտանգների մասին

Նախկինում շատերը զուգարան գնալիս պարզապես լավ գիրք էին վերցնում, իսկ այժմ այն փոխարինվել է բջջային հեռախոսներով

Բժիշկները խոսել են զուգարանում սմարթֆոնի օգտագործման վտանգների մասին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Մասնագետները կարծում են, որ զուգարանում հեռախոսի օգտագործումն ավելի շատ ժամանակ է խլում, քան առանց դրա գնալը: Բացի այդ, այն կարող է հանգեցնել թութքի առաջացմանը։

Բժիշկ Սառա Ջարվիսը նշել է, որ զուգարան գնալիս չի կարելի զբաղվել հեռախոսով՝ հավելելով, որ թութքի հետ կապված խնդիրը շատ տարածված է օրինակ Բրիտանիայում: Բացի այդ նրա խոսքերով, միջին հաշվով, չորս մեծահասակ բրիտանացիներից առնվազն մեկը բախվում է փորկապության հետ: Ջարվիսն ավելացրել է, որ նախկինում շատերը զուգարան գնալիս պարզապես լավ գիրք էին վերցնում, իսկ այժմ այն փոխարինվել է բջջային հեռախոսներով:

Մեկ ուրիշ բժիշկ Լիզա Ակերլին The Sun-ին պատմել է, որ բացի թութքով տառապելու վտանգը, հեռախոսով զուգարան գնալն ունի այլ վտանգներ, որոնցից մեկն այն միկրոբներով պատելն է։ Այդուհանդերձ, բժիշկը խորհուրդ է տվել աջլիկներին զուգարանում հեռախոս օգտագործելիս բռնել այն ձախ ձեռքով և մինչև ձեռքերը լվանալն այլևս չդիպչել ոչնչի: Այսպիսով, ավելի քիչ հավանականություն կա, որ հեռախոսը կպատվի միկրոբներով, հետևաբար այնտեղից էլ մարդու օրգանիզմ: