Մելանիա Թրամփը հայտնվել է անհարմար իրավիճակում

Առաջին տիկինը ստիպված է եղել մկրատը փոխանցել իր կողքին կանգնած տղամարդուն

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնվել է անհարմար իրավիճակի մեջ մայրաքաղաքում Ջորջ Վաշինգտոնի հուշարձանի բացման ժամանակ: Տեսանյութը Twitter-ում տեղադրվել է «Washington Examiner»-ի կողմից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Տեսանյութում երևում է, որ նախագահի կինը չի կարողանում օգտվել մեծ մկրատից և արարողակարգի մյուս մասնակիցների հետ միասին կտրել տոնական ժապավենը:

Արդյունքում առաջին տիկինը ստիպված է եղել մկրատը փոխանցել իր կողքին կանգնած տղամարդուն:

Washington Examiner@dcexaminer

ICYMI: @FLOTUS Melania Trump cut the ribbon as the Washington Monument has officially reopened, encouraging people to get outside and experience what public and federal have to offer.

Embedded video