Օրենբուրգի զորավարժարան այցի ժամանակ Պուտինին թարմ հաց են հյուրասիրել, որը նա թաթախել է խտացրած կաթի մեջ ու կերել

Պուտինի հրավերով զորավարժարան է այցելել նաև Ղրղզստանի նախագահը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թարմ թխած հաց է հյուրասիրել, որը ՌԴ նախագահը թաթախել է խտացրած կաթի մեջ ու կերել, հայտնում է kp.ru-ն:  

ՌԴ նախագահին հացը հյուրասիրել են Օրենբուրգի մարզի «Դոնգուզ» զորավարժարան այցի ժամանակ, որտեղ նրան ցույց են տվել շարժական հացի փռի պատրաստած հացերը:  

Շոյգուն Պուտինին է տվել սպիտակ հացի կտոր:

«Իսկ դուք անձամբ փորձե՞լ եք»,-հարցրել է նախագահը: Նախարարը դրական պատասխան է տվել ու հավելել, որ դրանից հետո «ողջ-առողջ» է:

Դրանից հետո Շոյգուն երկրի ղեկավարին է ցույց տվել սեղանին դրված խտացրած կաթը, մեղրը, մուրաբան ու խոտաբույսերով թեյը: Պուտինը հացից կտոր է պոկել ու կիսվել զորավարժարան այցելած Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, որը նույնպես հացը թաթախել է խտացրած կաթի մեջ ու կերել:

«Դոնգուզ» զորավարժարանում անցկացվել են «Центр-2019» զորավարժանքները: Զորավարժություններին մասնակցել է 8 երկրից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Պակիստանից, Ղրղզստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից 128 000 զինծառայող:

Պուտինի հրավերով զորավարժարան է այցելել նաև Ղրղզստանի նախագահը:

 

Картинки по запросу Шойгу угостил Путина и Жээнбекова хлебом со сгущенкой

Картинки по запросу Шойгу угостил Путина и Жээнбекова хлебом со сгущенкой

Картинки по запросу Шойгу угостил Путина и Жээнбекова хлебом со сгущенкой