Գիտնականները նախազգուշացրել են քնի պակասով պայմանավորված անսպասելի վտանգի մասին

Մասնագետները եզրակացնում են, որ քնի պակասը և օրվա ռիթմի խանգարումը կարող են հանգեցնել առողջության համար վնասակար հետևանքների, ինչպես օրինակ՝ աղիների բորբոքման

Քնի խանգարումն ու պակասը բացասական են ազդում աղիների աշխատանքի վրա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել պորտուգալացի գիտնականները:

Գիտնականները պարզել են, որ մարսողական համակարգի աշխատանքի վրա զգալի ազդեցություն ունեցող ILC3 իմունային բջիջների գործունեությունը կախված է քնի ռեժիմից: Այդ բջիջները պայքարում են վարակների դեմ և պատասխանատու են աղիքային էպիթելի ամբողջականության համար:

Գիտափորձի ընթացքում մասնագետները նկատել են, որ օրգանիզմի ամենօրյա ռիթմի խանգարումը հանգեցնում է ուժեղ բորբոքման, աղիների գործունեության խաթարմանն ու ճարպերի գերկուտակմանը:

Մասնագետները եզրակացնում են, որ քնի պակասը և օրվա ռիթմի խանգարումը կարող են հանգեցնել առողջության համար վնասակար հետևանքների, ինչպես օրինակ՝ աղիների բորբոքման: