Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասել է 398 միլիոն դոլարի: Նա նաև նշել է, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր:

«Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին»,-հավելել է վարչապետը: