Ադրբեջանում Երևանի անունով ֆուտբոլային ակումբ են բացել

Ներկայում Ադրբեջանում գործում է նաև «Ղարաբաղ» անունով ֆուտբոլային ակումբը

Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում նոր ակումբ է հայտնվել, որին տվել են Հայաստանի մայրքաղաքի անունը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ 2019-2020 թվականների մրցաշրջանում այն կխաղա «Ռեգիոնալ լիգայում»։

Ակումբը ստացել է «Իրևան» անունը, որ Երևանի ձևախեղված, ադրբեջանական տարբերակն է։Մարզումներն այս ակումբն իրականացնելու է Բաքվի մոտ տեղակայված մարզադաշտերից մեկում։

Ներկայում Ադրբեջանում գործում է նաև «Ղարաբաղ» անունով ֆուտբոլային ակումբը։