Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության գնահատականը անկում է ապրել

Հետաքրքիր է, որ հարցվածների 12 տոկոսն այդ հարցի պատասխանը չունի

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած ուսումնասիրության համաձայն` Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեությունը բացասական է գնահատել հարցվածների 4օ տոկոսը, ինչը 10 տոկոսով ցածր է ապրիլին կատարված հետազոտության  ցուցանիշներից:

Մասնավորապես, հարցին, թե ինչպես կգնահատեն նախագահի գործունեությունը, հարցվածների 12%-ը պատասխանել է «լավ», ինչը նույնպես ցածր ցուցանիշ է վերջին 5 տարվա ընթացքում: Ի դեպ, հարցվածների 12 տոկոսը Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեությանը տվել է «միջին» պատասխանը:

Հետաքրքիր է, որ հարցվածների 12 տոկոսն այդ հարցի պատասխանը չունի: