Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել

Զավորոտնյուկի համառ լռություն պահպանող ընտանիքի անդամների կողմից պաշտոնական մեկնաբանություն նախկինի պես չկա

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել եւ ինքնուրույն շնչում է, հայտնում է KP.RU-ն՝ հղում կատարելով բժշկական միջավայրի աղբյուրներին։

Այդուհանդերձ թերթը նշում է, որ դերասանուհու ինքնազգացողության մասին պաշտոնական ինֆորմացիա չեն ստացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնում էին, որ 48-ամյա դերասանուհին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան միացվել էր թոքերի արհեստական օդափոխության ապարատին։

Զավորոտնյուկի համառ լռություն պահպանող ընտանիքի անդամների կողմից պաշտոնական մեկնաբանություն նախկինի պես չկա։

Արտիստուհու ծանոթներն անուղղակի կերպով հաստատում են, որ նա գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա ներկայացուցիչները հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ։