Instagram-ը կսահմանափակի դիետիկ մթերքների եւ պլաստիկ վիրաբուժության հետ կապված կոնտենտը

Մենք ցանկանում ենք, որպեսզի Instagram-ը դրական տեղ լինի այն օգտագործող բոլորի համար

Instagram-ը կսահմանափակի դիետիկ մթերքների եւ պլաստիկ վիրաբուժության հետ կապված կոնտենտը, տեղեկացնում է PA-ն։

Instagram-ում եւ Facebook-ում կմտցվեն տարիքային սահմանափակումներ այդպիսի գրառումների համար, իսկ դրանց մի մասը կհանվի։ Որոշումը պայմանավորված է երիտասարդության առողջության եւ հոգեկանի վրա դիետաների, դետոքսիկացիայի եւ կոսմետիկ վիրաբուժության ազդեցության հետ կապված մտահոգություններով։

Instagram-ը հայտարարել է, որ համաձայն իր նոր կանոնների՝ գրառումները, որոնք կվերաբերեն նիհարելու նպատակով օգտագործվող որոշակի մթերքներին կամ կոսմետիկ միջամտություններին, փակ կպահվեն 18-ից ցածր տարիքի օգտատերերից։

Բացի այդ, պլատֆորմը հայտարարել է, որ ցանկացած կոնտենտ, որը «հիասքանչ» հայտարարություն է անում դիետայի կամ նիհարելուն նպաստող մթերքի մասին եւ կապված է առեւտրային առաջարկի հետ, կհանվի Instagram-ից։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Instagram-ը դրական տեղ լինի այն օգտագործող բոլորի համար, եւ այդ քաղաքականությունը մեր մշտական աշխատանքի մասն է ճնշումը նվազեցնելու ուղղությամբ, որը մարդիկ երբեմն կարող են զգալ սոցիալական ցանցերի հետեւանքով»,- ասել է Instagram-ի հանրային քաղաքականության մենեջեր Էմմա Քոլինզը։