Կենդանիների պաշտպանները որոշել են պատժել Նուրմագոմեդովին՝ արջի հետ «մենամարտի» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արջի հետ պայքարի տեսանյութը նկարահանվել է 1997 թվականին, երբ մարզիկն ընդամենը 9 տարեկան էր, կենդանու հետ մարզումը կազմակերպել էր նրա հայրը, հոլովակը հրապարակվել է 2017-ին

«Մարդիկ հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի» (People for the Ethical Treatment of Animals, PETA) կազմակերպությունը դիմել է Բացարձակ մարտական առաջնության (UFC) ղեկավարությանը՝ խնդրելով վերանայել թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հարաբերությունները:

PETA-ին վրդովեցրել է այն տեսանյութը, որտեղ մարզիկը պայքարում է արջի հետ, գրում է lenta.ru-ն:

PETA-ն նշել է, որ Նուրմագոմեդովը պետք է հարգանքով վերաբերվի կենդանիներին, և վերջինիս անհարգալից վերաբերմունքի «փաստի» վրա է հրավիրել UFC-ի ուշադրությունը:

Արջի հետ պայքարի տեսանյութը նկարահանվել է 1997 թվականին, երբ մարզիկն ընդամենը 9 տարեկան էր։ Կենդանու հետ մարզումը կազմակերպել էր նրա հայրը։ Հոլովակը հրապարակվել է 2017-ին: Այս տարվա ապրիլին մարզիկը կրկին «մենամարտել» էր արջի հետ, ինչը կենդանիների պաշտպանների շրջանում մեծ վրդովմունք էր առաջացրել: