ԱՄՆ Նյու Յորք նահանգում մեքենան մխրճվել է Trump Plaza բարձրահարկ շենքի մեջ, ինչի հետևանքով տուժել է մեկ մարդ, հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ռոշել քաղաքում, որը գտնվում է Նյու Յորքից մոտ 26 կմ հեռավորության վրա: Մեքենայի ղեկին տղամարդ է եղել. նա չի վիրավորվել, սակայն, աղբյուրի հաղորդմամբ, վիրավորվել է հյուրանոցի նախասրահում գտնվող մի մարդ:
Քաղաքի ոստիկանությունը կարծում է, որ վարորդը կանխամտածված չի գործել, և որ դեպքը տեղի է ունեցել պատահականության արդյունքում:
Իր հերթին հեռուստաալիքի թղթակից Թոնի Այելլոն Twitter-ի իր էջում մի քանի տեսանյութ է տեղադրել բախման հետևանքների վերաբերյալ և նշել, որ դեպքից հետո վարորդը պարզապես դուրս է եկել իր մեքենայից և ոչինչ չասելով՝ նստել է նախասրահի բազմոցին: Վերջինս, նրա հաղորդմամբ, «թեթև, կյանքին չսպառնացող վնասվածքներ է ստացել»:
Լրագրողը նաև նշել է, որ 40-հարկանի շինության աշխատակիցներն այժմ մաքրում են նախասրահը և տարածքից դուրս են բերում խիստ վնասված մեքենան:
Workers at Trump Plaza New Rochelle say after car plowed into lobby, make driver got out and took a seat on a sofa. Said nothing. Several injuries but none are life threatening.
3,268 people are talking about this
Trump Plaza New Rochelle opened in 2007. 40 story luxury building developed by Cappelli Enterprises under licensing deal with Trump Organization.
0Comments