Ջիգանը եւ կինը դստեր տարեդարձին կենդանի կորյունի ներկայության պատճառով սկանդալի մեջ են հայտնվել

Դերասանուհի Նատալյա Ռուդովան տեսել է կորյունի մասնակցությամբ հոլովակը եւ զայրացել է

Ռեփեր Ջիգանն ու նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան  մեծ շուքով նշել են հնգամյա դստեր՝ Լեայի ծննդյան օրը։ Ծնողները «Առյուծ արքա» մուլտֆիլմի թեմայով տոն էին կազմակերպել, այդ իսկ պատճառով խնջույքին եղել են նաեւ վայրի կենդանիներ։ Լեայի տարեդարձին եղել է մեծ օձ, ինչպես նաեւ կենդանի առյուծ, որին հոբելյարը հիացմունքով շոյել է։

Տոնին եղել են նաեւ հսկայական տիկնիկներ։ Եթե միայն խաղալիքներով ամեն ինչ եզրափակվեր, ապա օգտատերերը կհիանային նման խնջույքով։ Սակայն Օքսանայի Instagram-ի Stories բաժնում հայտնվել է նաեւ կենդանի կորյունի մասնակցության հոլովակ։

Սամոյլովայի հետեւորդները հիասթափվել են, որ ինքն ու ամուսինը թույլ են տվել դստերը խաղալ վայրի կենդանու հետ։ «Ամեն ինչ հիանալի էր։ Հարկավոր չէր կորյունին քարշ տալ այնտեղ։ Ձեր երեխայի համար տոն է, իսկ կորյունի համար՝ տանջանք», - դժգոհել են օգտատերերը։

Картинки по запросу джиган лев

Դերասանուհի Նատալյա Ռուդովան տեսել է կորյունի մասնակցությամբ հոլովակը  եւ զայրացել է․ «Երբ հայտնի մարդիկ աջակցում են կենդանիներին ծաղրելը, դա իհարկե, արժանի է ծանրագույն պատժի»։ Իր հաջորդ գրառման մեջ Ռուդովան կենդանիների պաշտպանության թեժ գծի համարն է թողել։