ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու ժամ տևած երկկողմ բանակցությունների մասին, որը տեղի է ունեցել Անկարայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Խոսեցինք դեմ առ դեմ։ Մանրամասն խոսել ենք սիրիական ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին, խոսել ենք նաև երկկողմ համագործակցության մասին գրեթե բոլոր ոլորտներում»,-ասել է Պուտինը:
Առանձնապես քննարկվել է Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ձևավորման թեման, նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Ըստ նրա, կազմակերպության անդամները չպետք է ենթարկվեն արտաքին ուժերի ճնշմանը։
Անկարա կատարած այցի ընթացքում Պուտինը բանակցություններ է վարել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում Պուտինի և Էրդողանի միջև զրույցը կայացել է փակ դռների ետևում: Երկու երկրների առաջնորդները ոչ մի բառ չեն արտասանել հանդիպման հրապարակային հատվածում։
0Comments