Ինքնաթիռում լավագույն և վատագույն սնունդ առաջարկող ավիաընկերությունները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

3

Դիետոլոգը նշել է ավիաընկերությունները, որոնք չվերթների ժամանակ ամենալավ սնունդն են առաջարկում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Diet Detective կայքում:

Այսպես, բժիշկ Չարլզ Փլաթքինը 2022-ին այս առումով լավագույնն է համարել Alaska Airlines ավիաընկերությունը, որը 4.25 միավոր է հավաքել:

Ընկերության ճաշերը «ամենաթեթևն են, ամենաորակյալը և օգտակարը»:

Դրանց միջին կիլոկալորեականությունը 404 է:

Երկրորդ տեղում Delta-ն է՝ 3.75 միավորով և յուրաքանչյուր չափաբաժնում շուրջ 500 կիլոկալորեայով:

1

Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցրել է Jet Blue-ն (3.55), չորրորդը՝ Air Canada-ն (3.45), հինգերորդը՝ American Airlines-ը (3):

Վատագույն ուտելիքն առաջարկում են Southwest Airlines, Spirit Airlines և Frontier Air ավիաընկերությունների ինքնաթիռներում: Դրանց ուտեստները Փլաթքինը գնահատել է 1.6, 1.1 և 0.85 միավոր: