14 կոմպլիմենտ, որոնք ավելի մեծ նշանակություն ունեն, քան «Դու գեղեցիկ ես»-ը

Երբ տղամարդը նկատում է, որ դու լավ ընկեր ես քո ընկերների համար, դա իսկապես բարձր գնահատական է

Յուրաքանչյուր տղամարդ կարող է ասել կնոջը, որ նա գեղեցիկ է: Լինենք ազնիվ. դա բավականին ընդհանուր և սովորական կոմպլիմենտ է: Բայց կան ավելի անկեղծ և խորը կոմպլիմենտներ, որոնք կարող է ասել միայն գնահատողը, և դրա համար էլ դրանք ավելի կարևոր են, գրում է lifesek.ru-ն:

1. «Դու ուժեղ ես»: Ոչ ֆիզիկապես, այլ էմոցիոնալ, հոգեբանորեն: Հաճելի է, երբ տղամարդուն չի վախեցնում ուժեղ կինը, այլ հիացնում է:

2. «Դու խելացի ես»: Երբ տղամարդը կոմպլիմենտ է անում կնոջ խելքի վերաբերյալ, ապա դա թանկ արժե: Դա իսկապես նշանակում է, որ նա հետաքրքիր է տղամարդուն:

3. «Դու ծիծաղելի ես»: Երբ տղամարդն այդպես է ասում, նշանակում է՝ ձեր հումորի զգացումները նույնն են: Իսկ դա շատ կարևոր է հարաբերությունների համար:

4. «Դու իսկական ես»: Ռոբոտների և մանեկենների աշխարհում հաճելի է, երբ որևէ մեկը նկատում է, որ Դուք յուրահատուկ եք և չեք վախենում առանձնանալ ամբոխից:

5. «Դու ոգեշնչում ես»: Յուրաքանչյուրն ուզում է օգտակար լինել, դրա համար հաճելի է իմանալ, որ դու ինչ-որ մեկին օգնել ես ինչ-որ բանում:

6. «Քեզ հետ ես կարող եմ լինել ինքս ինձ հետ»: Անհավանական կոմպլիմենտ է: Նշանակում է՝ տղամարդուն այնքան հարմարավետ է քեզ հետ, որ նա կարող է չձևացնել և ցույց տալ իրեն այնպիսին, ինչպիսին նրան տեսնում են ոչ բոլորը: Դա վստահության և մտերմության նշան է:

7. «Դու կարևոր ես ինձ համար»: Չես ցանկանում լինել ուղղակի գեղեցիկ աքսեսուար տղամարդու համար: Ուզում ես իմանալ, թե ինչ նշանակություն ունես նրա համար, ինչու է նա ուզում լինել քեզ հետ, ինչն է քեզ դարձնում յուրահատուկ նրա համար:

8. «Ես քեզ հարգում եմ»: Երբ տղամարդը հարգում է կնոջը, նա երբեք ոչ մի անարժան բան չի անի:

9. «Ինձ հետաքրքիր է քո կարծիքը»: Դա ցույց է տալիս, որ նա ուզում է հաշվի նստել քո կարծիքի հետ, ուզում է, որպեսզի դու մասնակցես նրա կյանքին:

10. «Քեզ հետ ես ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում»: Ինչ-որ մեկի երջանկությունը լինելն անգնահատելի նվեր է:

11. «Սիրում եմ քո տարօրինակությունները». Հատկապես դա այն է, ինչից մենք ամաչում ենք, դրա համար հաճելի է իմանալ, որ նրա հետ դու կարող ես լինել ինքդ քեզ հետ:

12. «Դու գերազանց ընկեր ես»: Երբ տղամարդը նկատում է, որ դու լավ ընկեր ես քո ընկերների համար, դա իսկապես բարձր գնահատական է:

13. «Դու այնքան կանացի ես»: Թվում է՝ այն ամենը, ինչ տղամարդն ուզում է տեսնել իր կնոջ մեջ, նա արտահայտում է այս բառերում:

14. «Դու լավագույնն ես բոլորից, ում ես երբևէ ունեցել եմ»: Ազնվորեն ասենք, գերազանց խոսքեր՝ Ձեր ինքնագնահատանքի համար: