Կազմակերպեք ռոմանտիկ երեկո. 4 միջուկներ բրուսկետայի համար

Ամռանը հրաժեշտ տալու լավագույն միջոցներից մեկը մեկ գավաթ սպիտակ գինին է, ամառային էսթետիկ մթնոլորտով

Տարբեր միջուկներով չիաբատայի կամ բագետի կտորները, որոնք պետք է չորացնել ջեռոցում և մի կողմը պատել սխտորով, հրաշալի նախուտեստ են և համային զգացողությունների տեսանկյունից անմոռանալի կդարձնեն ձեր ռոմանտիկ երեկոն: Ամռանը հրաժեշտ տալու լավագույն միջոցներից մեկը մեկ գավաթ սպիտակ գինին է, ամառային էսթետիկ մթնոլորտով ֆիլմերը և բրուսկետաները՝ ստորև ներկայացված 4 միջուկներով:

Միջուկ №1

Սաղմոն, ավոկադո, թարմ վարունգ, սամիթ:

Միջուկ №2

Մոցառելա, ռեհան, չերրի լոլիկներ:

Միջուկ №3

Թարմ վարունգ, թթու վարունգ, Ֆետա պանիր, սամիթ:

Միջուկ №4

Խոզապուխտ, ձիթապտուղ, Ֆետա պանիր, ռեհան: