Երբ հավատը պակասում է. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Տեր, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը

Հիսուս

Սեպտեմբերի 15

Մարդկային սրտի աղաղակը իրապես արտահայտում է՝ իրեն հույժ անհրաժեշտ հավատի կարիքը. ինչպես պարզ արտահայտում էր այս աղաղակը, որ Ինձ ուղղվեց՝ երբ Ես երկրի վրա էի: Այս արտահայոտությունը ցույց է տալիս հոգու առաջադիմությունը:

Երբ մարդը ճանաչում է Ինձ ու Իմ Զորությունը. ճանաչում է Ինձ՝ իբրև Օգնող ու Փրկող, այդժամ այդ հոգին օրը օրին, ավելի ու ավելի է հավատում Ինձ: Միաժամանակ այդ հոգին ավելի գիտակից դառնալով՝ տեսնում է Ինձ վրա ունեցած բացարձակ վստահության իր պակասը:

«Տեր, հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը»: Այս է հոգու առաջադիմությունը: Նախ առաջ եկած հավատք, ապա աղաղակ՝ էլ ավելի հավատքի. աղաչանք՝ հաղթահարելու ամեն տեսակ անհավատության արտահայտություն և ամեն տեսակ վստահության պակաս:

Այդ աղաղակը լսվեց: Այդ աղոթքը անպատասխան չմնաց: Առավել հավատք և միաժամանակ էլ ավելի զորություն տրվեց հայցողին՝ տեսնելով, որ օրը օրին պակասում է իր վստահությունը:

Իմ զավակները ընտրում են առաջ գնալու այս ճանապարհը և հանգրվանից հանգրվան անցնելով՝ ավելի են մոտենում Ինձ: